
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 3, տուժել՝ 12 մարդ, այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել առափնյա Քարթալ շրջանի Օրհանթեփե թաղամասում: Փլուզված շենքում 27-30 մարդ է բնակվել, սակայն հայտնի չէ, թե որքան մարդ է գտնվել շենքում փլուզման պահին: Վնասվել են նաեւ բազմաթիվ տրանսպորտային միջոցներ:
Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի խորհրդարանի նախագահը եւ այլ բարձրաստիճան անձինք: