Վարձու մարդասպանները Միտիշչիում գնդակահարել են հայազգի գործարարի

b5bbf4f84cdd925003e60287ac9ebea0

Մերձմոսկովյան Միտիշչի շրջանում պատվիրված սպանություն է տեղի ունեցել, հայտնում է mperspektiva.ru-ն:

Ատրճանակով զինված երկու հանցագործ կրակ են բացել հայազգի գործարար Գեւորգ Թումանյանի վրա:

Մարդասպաններն իրենց զոհին սպասել են նրա տան մուտքի մոտ, գնդակահարել են գործարարին եւ փախուստի դիմել իրենց սպասող մեքենայով:

Թումանյանի մարմինը հայտնաբերվել է մուտքի մոտ կայանված երկու մեքենայի արանքում: Սպանվածն անհատ ձեռնարկատեր էր և զբաղվում էր առևտրով: Տեղում աշխատում է օպերատիվ քննչական խումբը, փնտրում են ականատեսների:

Հայտնի է դարձել, որ գործարարը 34 տարեկան է: Նա զբաղվել է մանրածախ առեւտրով:

Դիտվել է՝