Ինչպես են ԻՊ-ի ահաբեկիչները փորձում փախչել՝ քողարկված կանացի հագուստով

54255454_332708777363675_2945284479045861376_n

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները՝ կանացի հագուստով քողարկված, հայտնում է lenta.ru-ն: Տեսանյութը թվիթերյան էջում հրապարակել է բելգիացի լրագրող Սոտիրի Դիմպինուդին:

Հրապարակված կադրերում վառ դիմահարդարմամբ տղամարդիկ են՝ կանացի հագուստով:

Ահաբեկիչները փորձել են փախչել սիրիական Բագուզ քաղաքից, որտեղ հարձակում են իրականացրել քուրդ զինվորականները: Նշվում է, որ ԻՊ-ի գրոհայինները մասսայաբար հանձնվում են: Վերջին օրերին զենքերը վայր է դրել շուրջ 3000 իսլամիստ:

Ահաբեկիչների դեմ գրոհն իրականացնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական զորամիավորման ներկայացուցիչները:

 Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝