Ստոկհոլմում ավտոբուս է պայթել

03-pic685-685x390-79642

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում ավտոբուս է պայթել:

Հաղորդում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ պայթյունի պահին գազով աշխատող ավտոբուսում, որը ոչ կանոնավոր երթուղով էր ընթանում, միայն վարորդն է գտնվել: Նրան հոսպիտալացրել են: Աղբյուրը չի նշել, թե որքան լուրջ է նրա վնասվածքը:

Նախնական տվյալների համաձայն՝ տղամարդն այրվածքներ է ստացել: Ներկա պահին պայթյունի պատճառը հայտնի չէ:

Դիտվել է՝