Էրդողանի հայատառ գրառումը ապշեցրել է թուրքերին․ շատերը կարծել են, թե հայերը կոտրել են էջը

erdoxan

Պոլսո հայոց պատրիարք, արք Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված Թուրքիայի նախագահի հայերեն գրառումը մեծ արձագանք է ստացել ինրպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում։

Եթե Հայաստանում Էրդողանի գրառումից հետո սոցկայքերում հայտնվեցին մեծ թվով մեմեր, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Twitter-ի էջի հետեւորդները սկզբում չեն հավատացել, որ նախագահը հայերենով գրառում է կատարել, փոխանցում է news.am-ը:
Հետեւորդների մեծ մասը կարծել են, թե հայերը կոտրել են նախագահի էջը եւ ինչ որ քարոզչական գրառում կատարել։

Նշենք, որ Թուրքիայի նախագահը Twiiter-ի իր էջում հայերենով ցավակցական գրառում էր արել արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի մահվան հետ կապված։

Դիտվել է՝