Արագընթաց նավը բախվել է կետին, կան տասնյակ տուժածներ

kity_shri_lanka

Ճապոնական ծովի Սադո կղզու մոտակայքում արագընթաց նավը բախվել է ծովային կենդանու՝ ենթադրաբար կետի: Այդ մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով The Japan Times-ին:

Նավի վրա են եղել 121 ուղեւորներ եւ անձնակազմի 4 անդամ: Միջադեպի հետեւանքով տուժել է 80 մարդ, նրանցից 13-ը ծանր վնասվածքներ են ստացել:

«Իմ շրջապատում մարդիկ տնքում էին ցավից»,- պատմել է ուղեւորներից մեկը:

Նիիգատա-Ռյոցու ուղերթն իրականացնող արագընթաց նավի նավախելի վրա 15 սմ-ոց ճեղք է առաջացել, վնասվել են նավի ստորջրյա թեւերը:

Իշխանությունները հետաքննություն են իրականացնում, սակայն պաշտոնյաներն արդեն նշում են պատճառը՝ բախումը ծովային խոշոր կենդանու հետ:

Ստորջրյա թեւերով նավերը, որոնք զարգացնում են 80 կմ/ժ արագություն,  ակտիվորեն կիրառվում են Ճապոնիայում՝ որպես նավահանգստից նավահանգիստ տեղափոխվելու արագընթաց միջոց:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝