Գնացքների բախման հետեւանքով Եգիպտոսում զոհվել է առնվազն 28 մարդ, վիրավորների թիվը հասել է 90-ի

20750908_1243405039121434_936370096_n

Առնվազն 28 մարդ է զոհվել, շուրջ 90-ը վիրավորվել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետեւանքով, հաղորդում է BBC-ն:

Միմյանց բախված գնացքներից մեկն ուղղություն էր վերցրել Կահիրեից, մյուսը՝ Պորտ Սայիդ քաղաքից:  Առայժմ հայտնի չէ վթարի պատճառը:

Տեղում աշխատում են փրկարարներն ու բժիշկները: Վիրավորներին տեղափոխում են մոտակա հիվանդանոցներ, զոհերի թիվը կարող է ավելանալ: 

Եգիպտոսում գնացքների բախման դեպքերը եզակի չեն: 2013թ.-ին Կահիրեի մոտակայքում գնացքը մխրճվել էր միկրոավտոբուսի եւ այլ մարդատար մեքենաների մեջ, ինչի հետեւանքով տասնյակ մարդիկ զոհվեցին: 2016թ.-ին եւս մեկ դեպք արձանագրվեց Ալ-Հայաթ շրջանում: Այդ ժամանակ զոհվեց 5 մարդ, վիրավորվեցին՝ 27-ը:20815014_1243405195788085_1405069704_n

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝