«Հայկական կողմից դեռեւս պատասխան չեմ ստացել». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ս. Զասը սպասում է

7965883

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակման որոշումը պետք է կայացվի կոնսենսուսի հիման վրա:  Այդ մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը:

«Առայժմ գործընթացը ոչ մի կերպ առաջ չի ընթանում: Ես առաջարկ եմ հղել եւ պատրաստ եմ ցանկացած պահի հանդիպել հայկական կողմի հետ, սակայն ես դեռեւս պատասխան չեմ ստացել»,-հայտնել է Զասը՝ Մինսկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ ՀԱՊԿ մյուս անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին աջակցություն են հայտնել: Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարը հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ նաև սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն կա, բայց դա ամենալավ տարբերակը չէ:

Հայկական կողմից ժամանակին այս հարցի հետ կապված արձագանքել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում անհրաժեշտ է բացարձակ կոնսենսուս:

000343_383c5708d7e45e1951680c822fb32b31

 

 

Դիտվել է՝