Վրացին Բելգիայում բանկ է կողոպտել կոյուղատարում փորված թունելի միջոցով

51429144_1516493868484422_783495699437191168_n

Բելգիական Անտվերպեն քաղաքում ձերբակալվել է 27-ամյա վրացի երիտասարդ, ով կասկածվում է «BNP Ֆորտիս» բանկի մասնաճյուղը թալանելու մեջ: Այդ մասին հայտնում է newsgeorgia.ge կայքը՝ հղում անելով բելգիական մամուլին:

Ձերբակալվածը ազգությամբ վրացի Բելգիայի քաղաքացի է: Դատարանն արդեն նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Քննչական մարմինը ենթադրում է, որ բանկի թալանին մասնակցել է 3 մարդ: Անտվերպենի դատախազությունը շարունակում է կողոպուտի եւ հանցախմբի կազմավորման գործի քննությունը: 

Նշվում է, որ կողոպտիչները բանկ են մուտք գործել թունելի միջոցով, որը փորվել է կոյուղատար համակարգում:   

Բանկի ներկայացուցիչները չեն հստակեցնում, թե որքան գումար են տարել հանցագործները:

 

Աղբյուր՝ newsgeorgia.ge

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝