Վենեսուելայում ռազմական ուղղաթիռ է կործանվել

100912

Վենեսուելայի ռազմաօդային ուժերի հինգ զինծառայող տուժել է երկրի արևմուտքում գտնվող Կոխեդես նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թե որն է եղել ուղղաթիռի կործանման պատճառը, հայտնի չէ:

Ուղղաթիռում գտնվող զինվորականների մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վենեսուելայի զինված ուժերի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում կատարվածը:

Դիտվել է՝