Մոսկվայի «աստղային շենքում» բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվն ավելանում է

pic_84f0017119702210a760b47cd07c49ba

Մոսկվայի կենտրոնում՝ Նիկիտսկի ճեմափողոցի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 8-ի, հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:

Գերատեսչությունում հաստատել են, որ զոհերի թվում 2 երեխա կա: Շենքից տարհանվել է 42 մարդ:

Յոթհարկանի շենքում հրդեհը բռնկվել էր 5-րդ հարկից եւ տարածվել ավելի քան 1,5 հզր. քառ. մետր մակերեսով: 300 քառ. մետր մակերեսի ծածկը փլվել է: Հրշեջներին հաջողվել է կրակը հանգցնել 4 ժամվա ընթացքում: Հրդեհաշիջման աշխատանքները դժվարացել են, քանի որ շատ բնակարանների նախագծեր վերափոխված են եղել:

Հարուցվել է քրեական գործ:

Ըստ տեղեկությունների՝ մինչհեղափոխական շինության բնակարանները պատկանում են այնպիսի հանրահայտ անձանց, ինչպիսիք են դերասանուհի Ինգեբորգա Դապկունայտեն, երաժիշտ Յուրի Բաշմետը, օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան:

 Աղբյուր՝  lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝