Փարիզի կենտրոնում որոտացած պայթյունը չորս մարդու կյանք է խլել

content_DwsxxOxXQAIiuvm2

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները:

«Ողբերգական պայթյունի հետևանքով մահացել է չորս մարդ՝ երկու հրշեջ և երկու քաղաքացիական անձ: 10 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից մեկը հրշեջ է»,- ասել է նախարարը: Ընդհանուր առմամբ՝ տուժել է 37 մարդ:

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով:

Դիտվել է՝