Հոգեւորականն ուշագնաց է եղել Պորոշենկոյի կողքին. միստիկա ՞, թե ՞ պատահականություն

1-71-640x394

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի կողքին կանգնած հոգեւորականը կորցնում գիտակցությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Գեւորգ տաճարում անցկացվող եկեղեցական արարողության ժամանակ: Կադրերում երեւում է, թե ինչպես են ներկաներն օգնում հոգեւորականին:

Սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ ուշաթափվում են ուկրաինացի առաջնորդի ներկայությամբ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի ներկայությամբ ուշագնաց է եղել նրա որդին, իսկ մարդու իրավունքների հարցերով Գերագույն Ռադայի լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովան ուշաթափվել է հեռուստատեսային տաղավարում:

Իսկ դրանից առաջ Պորոշենկոյի ներկայությամբ անցկացված միջոցառումների ժամանակ գիտակցությունը կորցրել են ուկրաինացի 5 զինվորականներ:

 

Աղբյուր՝ ՌԻԱ Նովոստի

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝