Ռուսաստանը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի քաղաքացուն

image3a

Ռուսաստանը լրտեսության մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ-ի զինված ուժերի նախկին զինվորական Փոլ Ուելանի նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտարարում է, թե 48-ամյա Ուելանը ձերբակալվել է անցյալ շաբաթ՝ «լրտեսական գործունեություն ծավալելու պահին»,- գրում է Ամերիկայի Ձայնը։ Ուելանը Միացյալ Նահանգներում աշխատում է որպես ավտոմասեր մատակարարող «Բորգ Ուորներ» ընկերության անվտանգության հարցերով տնօրեն։ Նրա ձերբակալությունը ոմանք համարում են Մարիա Բուտինային ձերբակալելու փաստով պատասխան քայլ։

Վերջինս ԱՄՆ-ի դատարանում, դատախազների հետ համաձայնության արդյունքում, ընդունել է իր դեմ հարուցված մեղադրանքը։ Բուտինային մեղադրում են Միացյալ Նահանգներում ազդեցության ոլորտ ստեղծելու գաղտնի գործունեություն ծավալելու մեջ։

 

Դիտվել է՝