Մագնիտոգորսկի բոլոր զոհերի դիերի ճանաչման գործընթացն ավարտված է

pic_54aa30d956adaf7e29ad7aa8a7f5df41

Ռուսաստանի Մագնիտոգորսկ քաղաքի շենքերից մեկում պայթյունի հետևանքով առաջացած փլուզման բոլոր զոհերի դիերի ճանաչման գործընթացն ավարտված է, մահացածները 39-ն են:

Այդ մասին  հաղորդել է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Ալեքսանդր Չուպրիյանին: Իսկ Չելյաբինսկի շրջանի նահանգապետ Բորիս Դուբրովսկու  Telegram-ալիքից էլ  հայտնի է դարձել, որ  2 մուտքերը  վերականգնման ենթակա չեն:  Այդ մուտքերի բնակիչները մինչև  հունվարի 9-ը տաք  ջուր կստանան:  Էլեկտրականությունը միացվում է հերթականությամբ: Գազամատակարարում չկա:

Վնասված շենքի բնակիչներին կտրամադրվի նաև ժամանակավոր ապաստարան: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին գազի պայթյունի հետևանքով փլուզվել էր 10 հարկանի շենքի մուտքերից մեկը: Փլուզման գոտում բնակվում էր 120 մարդ:

Դիտվել է՝