Ռուսաստանը կանգնում է ուկրաինական «տնտեսական կոշտուկի» վրա. նոր սահմանափակումներ

1548902264_0_172_3072_1900_600x0_80_0_0_cfdb58671a29c0f6188614a23cdde96b

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել, որ ուկրաինական մի շարք ապրանքների ներկրման արգելքի մասին որոշում է ստորագրել, հայտնում է kommersant.ru-ն:

Ինչպես հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, Ռուսաստանն էմբարգո է սահմանել ուկրաինական արդյունաբերական եւ գյուղատնտեսական ապրանքների, մթերքի եւ հումքի վրա:

Ապրանքների հիմնական ծավալը, որոնց նկատմամբ արգելք է սահմանվել, վերաբերում է արդյունաբերական կատեգորիային: Էմարգոն տարածվում է ոչ միայն Ուկրաինայի տարածքում արտադրված ապրանքների վրա, այլեւ այդ երկրի տարածքով տեղափոխվողների:

Ներկրման արգելքի տակ հայտնված ուկրաինական ապրանքների ցանկում են հայտնվել հրուշակեղենը, շոկոլադը, ձկնեղենը եւ խավիարը, միսը, արեւածաղկի ձեթը, գարեջուրը, գինիները, հյութերը եւ այլն: Ցուցակում ընդհանուր առմամբ 55 կետ կա:

Ավելի վաղ Ուկրաինան իր հերթին ընդլայնել էր ռուսաստանյան արգելված ապրանքատեսականու ցուցակը:

 

Աղբյուր՝ kommersant.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝