Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու. Նա կհանդիպի Ալիեւի եւ Մամեդյարովի հետ

lavrov

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է Բաքու: Այս մասին փոխանցում է  Ռուսաստանի արտգործնախարարությունը: Լավրովը  կմասնակցի  Սևծովյան համագործակցության կազմակերպության ԱԳն ղեկավարների նիստին, իսկ ավարտից հետո  առանձնազրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Լավրովն ու Ալիևը «քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ:

Ռուսաստան- Ադրբեջան բանակցությունները մինպատակ ունեն   շարունակելու կողմերի միջև կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը»,-ասվում է  պաշտոնական հաղորդագրությունում։

Դիտվել է՝