«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը դեռեւս լուծված չէ». ՌԴ նախագահի մամուլի խոսնակ

peskov

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը դեռեւս լուծված չէ:

Նա այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե լուծվե՞լ է արդյոք ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

«Իսկապես, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցը քննարկվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի նախաձեռնությամբ: Դա լիովին նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է շոշափելու այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,- նշել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել, եւ աշխատանքները դեռ կշարունակվեն: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն արդեն լուծված է, եւ այդ պաշտոնը զբաղեցնելու է Բելառուսի ներկայացուցիչը:

 

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝