Անապայում ծովային ականի պայթյունի տեսանյութը

634b76164ceae7c2e6fb614a4b9d37c3

Անապայում վնասազերծել են Մեծ Հայրենական պատերազմի ժամանակաշրջանի ծովային ականը: Այդ մասին հայտնել են քաղաքային ադմինիստրացիայից:

Ականը հայտնաբերել են ջրասուզակները «Բիմլյուկ» մանկական առողջարանի տարածքում: Ականազերծման ժամանակ տարածքը շրջափակված է եղել:

Ծովային ականները նախատեսված են սուզանավերի եւ նավերի ոչնչացման, նաեւ դրանց գործողությունների կաշկանդման համար:

Նման ականներ վնասազերծվել են ՌԴ մի շարք այլ ծովափնյա շրջաններում:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝