Վրաստանում սպանության եւ կիբերհանցագործության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

аааа

Վրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Յարոսլավ Սումբաեւը, հայտնում է svoboda.org-ը:

Նրան մեղադրում են կիբերհանցագործությունների եւ Մերձմոսկվայում հատուկ գործերով քննիչի սպանության մեջ: Սումբաեւին ձերբակալել են դեռեւս նախորդ շաբաթ: Առաջիկայում Թբիլիսիի դատարանը քննության կառնի նրան ռուսաստանյան իշխանություններին արտահանձնելու հարցը:  

Կասկածյալը 28 տարեկան է: ՌԴ քննչական մարմինների տվյալներով՝ հաքերների խումբը բանկային քարտերից գումար է հափշտակել՝ կոտրելով երկաթուղային տոմսերի վաճառքի կայքեր: Այդ գործը բացահայտել է ՆԳՆ տրանսպորտի ծառայության հատուկ կարեւոր գործերով ավագ քննիչ Եվգենյա Շիշկինան: Վերջինիս հոկտեմբերի 10-ին գնդակահարել են Մերձմոսկվայում:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝