Կրասնոդարում անհետացել է Նավալնիի շտաբի աշխատակցուհին

Снимок

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի Կրասնոդարի շտաբից հայտնել են, որ անհետ կորել է իրենց աշխատակցուհին՝ Վերա Խոլոդնայան, հայտնում է svoboda.org-ը:

Ակտիվիստուհին կապի մեջ չի մտնում նոյեմբերի 5-ից: Վերջին անգամ նրան տեսել են երկուշաբթի օրը՝ աշխատավայրում:

Շտաբից խնդրել են այն անձանց, ովքեր ինչ-որ տեղեկություն ունեն Խոլոդնայայի գտնվելու վայրի մասին, կապ հաստատել իրենց հետ:

Սեպտեմբերին դատարանը 10 օրով կալանավորել էր ակտիվիստուհուն՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ակցիայի մասին տեսանյութի համար: Նրան մեղավոր էին ճանաչել հրապարակային միջոցառման անցկացման կարգի խախտման համար:

Նավալնիի կողմնակիցները ՌԴ տարբեր քաղաքներում բազմիցս բողոքում են իրավապահ մարմինների եւ կրեմլամետ ակտիվիստների կողմից իրականացվող հետապնդումներից եւ սպառնալիքներից:

667051DF-0318-4A62-ACB9-A27B3794E74F_w1023_r1_s

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝