Կալիֆորնիայի բարերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան բազմաթիվ վիրավորներ

ca-shooting

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ստացվող տեղեկությունների համաձայն՝ տեղական ժամանակով ժ.11:20-ին Լոս-Անջելեսից 60 կմ հեռավորության վրա գտնվող բարում հրաձգություն է տեղի ունեցել, բազմաթիվ այցելուներ վիրավորվել են:

Կրակոցները հնչել են Borderline Bar & Grill բարում: Ականատեսների վկայությամբ՝ հնչել է շուրջ 30 կրակոց:

Այդ հաստատությունը մեծ մասսայականություն է վայելում երիտասարդության շրջանում: Բարում անցկացվում են տարբեր երեկույթներ:

Զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան: Տեղում աշխատում են ոստիկանները եւ բուժաշխատողները:

Աղբյուր՝ Euronews

 

Դիտվել է՝