Ամերիկյան Նեւադա նահանգում ընտրություններում հաղթել է մահացած թեկնածուն

bunny-ranch

ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում հաղթել է  քվեարկությունից մի քանի շաբաթ առաջ մահացած թեկնածուն՝ հասարակաց տների ցանցի սեփականատեր, 72-ամյա հանրապետական Դենիս Հոֆը: Այժմ նրա փոխարեն նահանգի խորհրդարանում տեղ կզբաղեցնի Հանրապետական կուսակցության կողմից առաջարկված մեկ այլ ներկայացուցիչ:

Ավելի վաղ Հոֆը հաղթել էր հանապետականների փրայմերիզում՝ Ներկայացուցիչների պալատի գործող անդամ Ջեյմս Օսկարսոնին: Քվեարկության ժամանակ մահացած թեկնածուն հավաքել է 36 տոկոսով ավելի շատ ձայն, քան Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակցուհի, մանկավարժ Լեսյա Ռոմանովը:

Հոֆի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 16-ին՝ նրան պատկանող հասարակաց տանն իր 72-ամյակի առիթով կազմակերպված երեկույթից հետո:

Դենիս Հոֆը  Նեւադայում մի քանի հասարակաց տների սեփականատեր է (ԱՄՆ-ի միակ նահանգը, որտեղ թույլատրվում է նման հաստատությունների գործունեությունը): Նա մասնակցել է նաեւ մեծահասակների համար նախատեսված Cathouse ռեալիթի շոուին:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝