Անգլիայում ավանակի եւ զեբրի եզակի հիբրիդ է ծնվել

af90cb0fec

Մեծ Բրիտանիայի Սոմերսեթ կոմսությունում ավանակի եւ զեբրի եզակի ձագ է ծնվել, հայտնում է Daily Mail-ը:

Նորածնին անվանել են Զիպպի: Ծնողներից արուն ավանակն է, էգը՝ զեբրը, որին անգլիական ռանչո են տեղափոխել արտերկրից: Զեբրոիդն անսովոր գունազարդում ունի. մարմինը մոխրագույն է, ոտքերը՝ զոլավոր:

Մեծ Բրիտանիայում նման ընդամենը 2 կենդանի կա: Այդ հիբրիդները շատ եզակի են ամբողջ աշխարհում, քանի որ բնական պայմաններում ավանակներն ու զեբրերը միմյանց չեն հանդիպում, իսկ կենդանաբանական այգիներում դրանց առանձին են պահում:

Ֆերմեր Քրիստինա Թերները հայտնել է, որ շատ ուրախ է, որ փոքրիկ հիբրիդն առողջ է ծնվել:

Դիտվել է՝