Ֆինլանդիայի աշխատավայրերում ներդրվել է ցերեկային քունը, եւ դա վճարովի է

1529738296

Հելսինկիում նոր թրենդ է տարածվում. քնել աշխատավայրում գործատուի գումարների հաշվին: Պարզվում է՝ Ֆինլանդիայի արհմիությունները եկել են եզրահանգման, որ ցերեկային քունն աշխատանքային գործընթացի կեսերին արդյունավետ է ոչ միայն աշխատակիցների, այլեւ ընկերության ֆինանսական բարեկեցության համար:

Որոշ ընկերություններ անգամ մասնագետներ են վարձում, ովքեր անցկացնում են կորպորատիվ քնի ժամը, մեդիտացիա են կատարում, ինչն օգնում է  թուլացնել մկանները:

«Ինքնուրույն մկանները թուլացնելը բարդ է, սակայն մարզիչի ղեկավարությամբ դա ավելի հեշտ է դառնում: Մասնագետն այդ հարցում օգնում է աշխատակիցներին՝ 30-60 րոպեով նրանց «մինի-արձակուրդ» ուղարկելով»,- նշում է Sofia Future Farm կենտրոնի մասնագետ Տիինա Վայնիոն:

Ցերեկային քունը տեւում է 30-60 րոպե՝ կախված ընկերությունից եւ դրա ղեկավարության կարգադրությունից:

Ֆիննական արհմիություններն այդ եզրահանգմանն են եկել, երբ տարբեր ընկերություններում հարցումներ են անցկացրել: Մարդիկ պատմել են հոգնածության, ֆիզիկական անհարմարությունների եւ աշխատավայրը շուտ լքելու ցանկության մասին:

 Աղբյուր՝ clubbeautiful.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝