Եկատերինա Գանձյուկի սպանությունն Ուկրաինայում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել

_104166296_b4ebea42-ce33-4f83-af75-c27ed2defa37

Խերսոնցի հայտնի ակտիվիստուհի Եկատերինա Գանձյուկը, ով հանդես էր գալիս ընդդեմ կոռուպցիայի, իր դեմ հարձակումից 3 ամիս անց մահացել է Կիեւի հիվանդանոցում, հայտնում է BBC-ն:

Հուլիսի 31-ին անհայտ անձինք Խերսոնում հարձակվել էին ակտիվիստուհու վրա՝  նրա վրա լցնելով բարձր խտությամբ ծծմբաթթու: Եկատերինան մարմնի ավելի քան 40%-ի այրվածքներ էր ստացել, նաեւ վնասվել էին նրա աչքերը:

Վերջին 3 ամսվա ընթացքում Եկատերինա Գանձյուկը 11 անգամ վիրահատության է ենթարկվել:  

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել պատժել մարդասպաններին: Հինգ կասկածյալ այժմ ձերբակալված են:

Ակտիվիստուհու մահվան մասին լուրը մեծ արձագանք է ստացել եւ լուրջ դժգոհությունների տեղիք է տվել: Կիեւում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել երկրի իշխանություններին՝ գտնել եւ պատժել Եկատերինա Գանձյուկի սպանության պատվիրատուներին եւ կատարողներին:

Գանձյուկը հայտնի է իրավապահ մարմիններին եւ ՏԻՄ ներկայացուցիչներին ուղղված իր խիստ քննադատություններով:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝