Բաքվում բողոքի ակցիա են անցկացրել զոհված զինծառայողների հարազատները

images_cms-image-000044477

Բաքվում՝ նախագահական նստավայրի մոտ  բողոքի ակցիա են անցկացրել զոհված զինծառայողների ընտանիքների անդամները: Նրանք պահանջում են կատարել միանվագ նպաստների վճարումները: Ակցիային մասնակցել է շուրջ 100 մարդ: Դա վերջին 2 շաբաթվա ընթացքում 3-րդ նման ակցիան է:

Բողոքող քաղաքացիները հայտարարել են, որ խորհրդարանը հրաժարվել է լուծել իրենց խնդիրը, այդ պատճառով նրանք դիմում են նախագահի աշխատակազմին: Սակայն, նրանց պնդմամբ, այստեղ էլ իրենց ընդունում են, խոստումներ են տալիս, իսկ խնդիրը չի լուծվում:

Ադրբեջանի նախագահի հրամանագրով զոհված զինծառայողների ընտանիքի անդամները պետք է ստանան 11.000 մանաթ միանվագ նպաստ: Վճարումները սկսվել են հոկտեմբերի 9-ից, սակայն շատ ընտանիքներ մերժում են ստացել:

Հոկտեմբերի 16-ին եւ 23-ին զինծառայողների ընտանիքների անդամները ցույցեր են անցկացրել Ադրբեջանի խորհրդարանի շենքի դիմաց:

Աղբյուր՝ meydan.tv

Դիտվել է՝