Մահապարտ ահաբեկչուհին պայթյուն է իրականացրել Թունիսում. կան տուժածներ

_104087223_99e2f661-8e72-4637-9dde-a3ff5ca33971

Առնվազն 9 մարդ վիրավորվել է Թունիսի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, որն իրականացրել է կին-մահապարտը, հայտնում է BBC-ն: Նման տեղեկատվություն է հաղորդել երկրի ներքին գործերի նախարարությունը:

Հաբիբ Բուրգիբի պողոտայում արձանագրված պայթյունի ժամանակ վիրավորված անձանցից 8-ը ոստիկաններ են: Նախարարությունն այդ գործողությունն անվանել է ահաբեկչական ակտ: Զոհերի մասին տեղեկություններ դեռեւս չկան:

Բռնության այդ գործողությունը տեղի է ունեցել այն ժամանակաշրջանում, երբ այդ երկրի համար կենսական նշանակություն ունեցող տուրիզմը հետզհետե վերականգնվում էր:

Շուրջ 3 տարի առաջ Թունիսում տեղի ունեցավ 2 խոշոր ահաբեկչություն, ինչից հետո այդ երկիր սկսեցին ավելի քիչ զբոսաշրջիկներ այցելել: 2015թ.-ին մայրաքաղաք Թունիսի Բարդո թանգարանում հարձակման հետեւանքով զոհվեց 22 մարդ, իսկ մի քանի ամիս անց 38 մարդ սպանվեց Սուսսե զբոսաշրջային քաղաքում:

 Այդ 2 հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

 Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝