Բուլղարացի լրագրողը սպանվել է կոռուպցիայի մասին հաղորդումից հետո

81669

Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովան սպանվել է գլխին ստացած վնասվածքներից եւ շնչահեղձությունից, հայտնել է BBC-ն: Իր վերջին հաղորդումներից մեկում լրագրողը ներկայացրել է կոռուպցիոն սխեմաները, որոնք բացահայտել են նրա գործընկերները:

Ռուսա քաղաքի այգում 30-ամյա լրագրողին բռնաբարել են, սպանել՝ տանելով նրա հեռախոսը, մեքենայի բանալիները, ակնոցները եւ հագուստի մի մասը:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի խոսքերով՝ քննչական մարմինը բավականին շատ հանցանշաններ ունի, իսկ հանցագործին գտնելը զուտ ժամանակի հարց է:  

Միջազգային կազմակերպությունները պահանջել են երկրի իշխանություններից՝ ինչքան հնարավոր է շուտ պատժել մեղավորներին:

 

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝