«Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական միտումները». Մարիա Զախարովա

zaxarova

«Ռուսաստանը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում դրական միտումները». նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ լրագրողների հետ ճեպազրույցին:

«Մենք ողջունում ենք այն բոլոր դրական միտումները, որոնք առաջացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այժմ կարևոր է զարգացնել դրանք և չվնասել անխոհեմ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես վերջերս հնչում է: Միևնույն ժամանակ մենք մեր կողմից այդ բոլոր դրական միտումներին աջակցություն կցուցաբերենք»,- ընդգծել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Մնացականյան – Մամեդյարով վերջին հանդիպումը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում։ Այդ հանդիպումը 2-րդն էր: Մնացականյանի ու Մամեդյարովի առաջին հանդիպումն իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին, Բրյուսելում։

Դիտվել է՝