Թերեզա Մեյը հարթակ է դուրս եկել պարելով

QvZzpL2k-580

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կրկին պարային կատարմամբ է հանդես եկել: Նա ABBA խմբի Dancing Queen երգի հնչյունների ներքո պարելով դուրս է եկել բեմահարթակ՝ իշխող Պահպանողական կուսակցության համագումարի ժամանակ:

Սա բրիտանացի քաղաքական գործչի առաջին փորձը չէ: Նա վերջերս զվարճանում էր Քենիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պաշտոնական միջոցառմանը մասնակցող արտիստների հետ՝ պարելով աֆրիկյան շեֆորների հնչյունների ներքո։

Մեյի այս վարքագիծը տարբեր արձագանքների է արժանանում՝ եւ դրական, եւ բացասական: 

Դիտվել է՝