«Կարելի է նրան միայն հիշել մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ, ծափահարել նրան, սակայն չնվնվալ». Պոզները՝ Ազնավուրի մասին

1429565857_snimok

«Պետք չէ այդ առիթով լալ, նա չէր ցանկանա դա, նա շատ դրական կյանք ապրեց: Կարելի է միայն նրան հիշել մեծ երախտագիտությամբ, ուրախությամբ, ծափահարել նրան, սակայն չնվնվալ, նա բնավ այդպիսի մարդ չէր»,- ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է հանրահայտ լրագրող Վլադիմիր Պոզները: Նրա գնահատմամբ՝ Ազնավուրն ապրեց երկար, գեղեցիկ, հաջողակ կյանք, նա սիրում էր մինչև իր կյանքի վերջին օրը:

«Իհարկե, ցավալի է, որ մարդը հեռանում է, բայց մյուս կողմից, երբ մարդը նման կերպ է հեռանում, այդպիսի կյանք ունենալուց հետո, կարելի է նրան նախանձել»,- գնահատել է Պոզները:

Նա հիշեցրել է, որ ինքը բախտ է ունեցել հարցազրույց ունենալ Ազնավուրի հետ, սակայն իր համար գլխավորը նրա արվեստն է:

«Ես հիշում եմ, թե նա ի՜նչ կրքոտությամբ էր երգում, ի՜նչ շարժուձևերով:
Նա 90 տարեկան էր, բայց դեռ շարունակում էր երգել: Ակնհայտ է, որ դրա մեջ էր իր կյանքի իմաստը»,- մտաբերել է Պոզները և ասել, որ իրեն ամենից շատ հուզել է Ազնավուրի «Հավերժական սեր» երգը:

 

Դիտվել է՝