
Ֆրանսիացիները հարգանքի տուրք են մատուցում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Էյֆելյան աշտարակի մոտ մեծ էկրանի վրա ներկայացվում են դրվագներ մեծանուն երգչի անցած ստեղծագործական ուղուց:
Փարիզի կենտրոնը ողողված է Ազնավուրի թովիչ ձայնով: Ֆրանսիայի մայրաքաղաքի բնակիչները եւ քաղաքի հյուրերը կանգնում են էկրանի մոտ, ունկնդրում, նկարահանում եւ արտահայտում իրենց զգացմունքները: