Իրանը հրթիռակոծել է Ահվազի ահաբեկչության կազմակերպիչների դիրքերը

1

Իրանցի զինվորականները հրթիռային հարվածներ են հասցրել Ահվազի ահաբեկչության կազմակերպիչներին եւ Սիրիայում՝ Եփրատի արեւելյան ափին գտնվող օբյեկտներին: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Press TV-ին:

Հրթիռային հարվածը հասցրել են Իրանի օդատիեզերական ուժերի ստորաբաժանումները, ինչի արդյունքում սպանվել եւ վիրավորվել են մեծ թվով ահաբեկիչներ:

Հիշեցնենք, որ օրերս Իրանի Ահվազ քաղաքում անցկացվող զորահանդեսի ժամանակ հրաձգություն էր տեղի ունեցել: Սպանվել էր 28 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր Սաուդյան Արաբիայի հետ առնչություն ունեցող «Հայրենասիրական արաբական դեմոկրատական շարժումը»:

Իրանցիները պնդում են, որ ահաբեկիչները կապեր ունեն նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ:

Ահաբեկչական գործողությունից 2 օր անց Իրանում ձերբակալվել է 22 մարդ, նաեւ հստակեցվել է ահաբեկչության հետ կապ ունեցող անձանց շրջանակը:

Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝