Փաշինյան – Ալիև շփումը՝ ԱՊՀ գագաթաժողովի գլխավոր իրադարձություն. «Կոմերսանտ»

f5baded73cc6c7_5baded73cc709.thumb

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը կրկին Հայաստանի մասին խոսելու առիթ է ունեցել: Այս անգամ այդ առիթն ԱՊՀ ղեկավարների գագաթաժողովն է: Թերթի թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը համարել է Փաշինյան – Ալիև 1,5 րոպեանոց շփումը: Այն թղթակիցը պատկերավոր է նկարագրել:

«ԱՊՀ գագաթաժողովը խոստանում էր լինել հոգեմաշ. այստեղ բոլորը միմյանց ճանաչում են ու միմյանց հասու են: Թերևս նրանք չեն ընտելացել նոր գործընկեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թեպետ վերջինս էլ նրանց շարքում օտար չէր:

Ահա ղեկավարները գնում են լուսանկարվելու, որոշ հեռավորության վրա են Տաջիկստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները: ՀՀ վարչապետը նրանց հետևում է որոշ տարածության վրա, նրա կողքին ոչ ոք չկա: Սակայն հանկարծ Ադրբեջանի նախագահը հասնում է նրան, ու նրանք սկսում են զրուցել: Եվ բնավ ոչ այն պատճառով, որ լուռ կողք կողքի քայլելն անհարմար է, այլ այն պատճառով, որ Ի.Ալիևն ասելիք ունի, Փաշինյանը՝ լսելիք: Նրանք այնքան են տարվում, որ արարողության ժամանակ այբբենական կարգով միմյանց կողքի կանգնելիս էլ շարունակում են: Նման 1,5 րոպեանոց շփման ժամանակ շատ բանի մասին կարելի է պայմանավորվել»,- գրել է պարբերականը:

Վերջինս, շարունակելով գագաթաժողովին երկրի ղեկավարների շփումներին անդրադարձը, նկատել է, որ Փաշինյան – Պուտին զրույցի ժամանակ վերջինս ավելի տարված է, քան ՀՀ գործընկերը:

Թարգմ՝. Անահիտ Ավագյանի

Դիտվել է՝