«Մենք միշտ փնտրում ենք հետաքրքրությունների բալանսը եւ գտնում ենք». Պուտինը՝ Բաքվում

42614763_170134583866488_3101282059218321408_n

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում է: Նա ելույթ է ունեցել միջտարածաշրջանային ֆորումում, առանձնազրույց ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են բարիդրացիական եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: Մենք միշտ փնտրում ենք հետաքրքրությունների բալանսը եւ գտնում ենք»,-հայտարարել է ՌԴ նախագահը:

Պուտինն ընդգծել է, որ ադրբեջանական շուկայում գործում է շուրջ 700 համատեղ ընկերություն, իսկ ռուսաստանյան ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալն ավելի քան 1,5 մլրդ դոլար է կազմում:

«2017թ.-ին 12%-ով ավելացել են Ռուսաստան առաքվող ադրբեջանական գյուղմթերքի ծավալները: Մոսկվան եւ Բաքուն իրականացնում են համատեղ ենթակառուցվածքային նախագծեր՝ մասնավորապես ստեղծվում է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախաձեռնությամբ»,-ավելացրել է Պուտինը:

Պուտինը եւ Ալիեւը նաեւ ներկա են գտնվել Բաքվում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին:

42608093_237441536922809_819597721353584640_n 42625135_337134247040310_465186043813953536_n

 

Դիտվել է՝