Նիկոլ Փաշինյանի նոր հաղթարշավը. հանրահավաքները վարչապետի տարերքն են. «Նեզավիսիմայա գազետա»

6-1-1-t

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրություններին՝ հոդվածը վերնագրելով՝ «Նիկոլ Փաշինյանի նոր հաղթարշավը»: Պարբերականն արձանագրել է, որ «Իմ քայլը» դաշինքի ստացած քվեները հերքեցին ընտրություններից առաջ հնչած այն տեսակետը, թե Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին մրցակցություն է սպասում: Թերթը վկայակոչել է հայ փորձագետների գնահատականը, որ ընտրություններն անցել են առանց ընտրակեղծիքների, առանց «կարուսելների»:

Պարբերականի քաղաքական մեկնաբան Յուրի Ռոքսը հիշեցրել է, որ քարոզարշավի ժամանակ շատ ակտիվ էր ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանրահավաքները նրա տարերքն են: Իրեն զգալով ինչպես ձուկը ջրում՝ վարչապետն իր դաշինքին դեպի հաղթանակ տարավ շատ եռանդուն, անգամ՝ ագրեսիվ կերպով: Դա արթնացնում էր ընտրարշավի մասնակից մյուս քաղաքական ուժերի դժգոհությունը, որոնք ժամանակին աջակցել էին Փաշինյանի թավշյա հեղափոխությանը, բայց տեղական ընտրություններին որոշել էին առանձին գնալ»,- գրել է մեկնաբանը: Գնահատելով ՀՀԿ-ի քայլը՝ պարբերականն արձանագրել է. «ՀՀԿ-ն չմասնակցեց ընտրությանը ոչ թե պարտության վախից, այլ խայտառակ ու նվաստացուցիչ պարտության վախից: Այդ պարտությունը կկանխորոշեր կուսակցության պարտությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում»:

Հիշեցնելով ՀՀ վարչապետի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններ անցկացնելու մտադրության վերաբերյալ հայտարարությունը, մեկնաբանը մեջբերել է Փաշինյանի խոսքը, թե «Իմ քայլի» հաղթանակը ցույց տվեց, որ հակահեղափոխության հավանականությունը հավասար է զրոյի:

 

Դիտվել է՝