Ինգուշեթիայի եւ Չեչնիայի միջեւ սահմանային վեճ է հասունանում

Снимок

Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ հանրապետության հողատարածքի մի մասը Չեչնիային հանձնելու որոշման:

Իրավապահները փորձել են զսպել ցուցարարներին, կան բերման ենթարկվածներ:

Ավելի վաղ Ինգուշեթիայից բողոքներ են ստացվել, որ խափանումներով է գործում բջջային կապը, Մագասի մուտքն արգելափակված է բետոնե արգելապատնեշներով:

Ինգուշեթիայի իշխանությունները նախազգուշացրել են, որ կանխելու են չարտոնված բոլոր մասսայական ակցիաները, Մագաս են տեղափոխվել Ռոսգվարդիայի ստորաբաժանումները:

Ինգուշների դժգոհության պատճառ է դարձել հանրապետության իշխանությունների՝ Չեչնիայի հետ սահմանի հաստատման համաձայնագիր ստորագրելու մտադրությունը: Ենթադրվում է, որ համաձայնագրի շրջանակում չեչենական իրավասության ներքո կհայտնվի Ինգուշեթիայի Սունժենսկի շրջանը:

Աղբյուր՝ Lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝