Հրապարակվել է Սիրիայում Սու-25-ը խոցելու պահի նոր տեսագրությունը

su

Համացանցում հայտնվել է նոր տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են կրակում Սիրիայում խոցված ռուսաստանյան Սու-25-ի ուղղությամբ: Տեսագրությունը YouTube-ի էջում հրապարակել է Directorate 4-ը, որը զբաղվում է ահաբեկիչների գործունեության մոնիտորինգով:

Նշվում է, որ հարձակումն իրականացրել են «Ջեյշ Իդլիբ Հուր» խմբավորման զինյալները: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են մեքենայի վրա տեղադրված զենիթային համակարգից կրակում օդանավի ուղղությամբ: Սակայն արդյունքում Սու-25-ը խոցել են զինյալները շարժական հակահրթիռային համակարգի միջոցով:

Օդանավի օդաչուն՝ Ռոման Ֆիլիպովը, որոշակի ժամանակ օդանավը պահել է օդում, սակայն հետո ստիպված է եղել կատապուլտի ենթարկվել:

Վայրէջքից հետո նա որոշ ժամանակ մարտ է վարել, սակայն հետո ինքն իրեն նռնակով պայթեցրել է գերությունից խուսափելու համար: Նրան հետմահու շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝