Սիրիայում զինյալները ռուսաստանյան Սու-25 են խոցել

su1_700

Սիրիայի Իդլիբ նահանգում ընդդիմադիր խմբավորման զինյալները ռուսաստանյան Սու-25 գրոհային ինքնաթիռ են խոցել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Directorate 4-ին:

Հաղորդվում է, որ ռազմական օդանավը խոցել են «Ջեյշ ալ-Նասր» խմբավորման զինյալները: Օդաչուին հաջողվել է կատապուլտ անել:

Directorate 4-ի տեղեկացմամբ, օդաչուն զոհվել է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի մասին առայժմ չի հայտնել:

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝