Սիրիայում՝ Թուրքիային սահմանակից քաղաքում պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 25 մարդ

hhhhhhhhhhhhhhhhh

Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Ազազ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 25 մարդ, կան տասնյակ վիրավորներ, հաղորդում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ մարդաշատ վայրում պայթեցվել է ականապատված ավտոմեքենա:

Ընդդիմադիր «Նուր ալ-Դին ալ Զինքի» խմբավորման հրամանատարը հայտնել է 28 զոհի մասին: Պայթյունը տեղի է ունեցել այն շենքի դիմաց, որը խմբավորման հենակետերից մեկն է հանդիսանում:

Ոչ մի խմբավորում դեռեւս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

orig-cxivqejuqaaoq7k-1479042455

Աղբյուր՝ Reuters

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝