Պուտինն Ավստրիայում հարսանիքի կմասնակցի

inx960x640

Ավստրիայում սպասում են հարսանիքի եւ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահը կմասնակցի այդ երկրի ԱԳ նախարար Կարին Կնայսլի պսակադրությանը: Հարսնացուն ռուսաստանցի առաջնորդին հրավիրել էր դեռեւս հունիսին, երբ Պուտինն այց էր կատարել Վիեննա: Կրեմլից հաստատել են, որ Պուտինը կմեկնի Ավստրիա՝ Բեռլինում Անգելա Մերկելի հետ բանակցություններից առաջ:   

Ավստրիական հարսանիքն Ուկրաինայի կողմից կոշտ արձագանքի է արժանացել: Ուկրաինացիները պնդում են, որ չի պահպանվում չեզոքությունը, հետեւաբար Ավստրիան չի կարող որպես միջնորդ հանդես գալ ուկրաինական հարցերում:    

Կարին Կնայսլն արտգործնախարար է դարձել Ավստրիայի աջակողմյան Ազատություն կուսակցության աջակցությամբ: Որոշ հարցերում նրանք ռուսամետ դիրքորոշում ունեն: 

 

Աղբյուր՝ euronews.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝