Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

1525455207

ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է գնալ Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման, եթե լինեն համապատասխան պայմաններ:

Պուտինն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է հրավիրել ԱՄՆ-ի առաջնորդին Մոսկվա: 

«Նա, ի դեպ, ունի այդպիսի հրավեր, ես այդ մասին իրեն ասել եմ: Ես նույնպես պատրաստ եմ գնալ Վաշինգտոն, բայց կրկնում եմ, եթե կստեղծվեն դրա համար համապատասխան պայմաններ»,-ասել է Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ այդ պայմանները պետք է ստեղծվեն երկու երկրներում էլ:

Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա Վլադիմիր Պուտինը նշել էր, որ նախագահ Թրամփն ունի հետագայում հանդիպումներ անցկացնելու ցանկություն:

Դիտվել է՝