ՆԱՏՕ-ի երկրները կավելացնեն պաշտպանական ծախսերը. Դ. Թրամփ

4558452

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ղեկավարները համաձայնություն են տվել ավելացնել պաշտպանական ծախսերը մինչեւ իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Լրագրողները փորձել են ԱՄՆ նախագահից հստակեցնել, ճի՞շտ է, որ նա դաշինքի երկրների ղեկավարներին սպառնացել է ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալով: Ի պատասխան Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ի պարտավորությունները դաշինքի առջեւ մնում են ուժի մեջ:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Դոնալդ Թրամփի կտրուկ արտահայտություններից հետո անցկացվել է չնախատեսված հանդիպում փակ դռների ետեւում:

Reuters-ի աղբյուրներն ընդգծում են, որ Թրամփը չի սպառնացել Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալով, սակայն ամերիկացի նախագահը շատ սուր քննադատության է ենթարկել դաշնակիցներին այն բանի համար, որ ընդհանուր բյուջեի միջոցները չեն վճարում, եւ նրանցից պահանջել է ավելացնել պաշտպանական ծախսերը:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝