
Բոլոր պատանիներին եւ նրանց մարզչին դուրս են բերել Թայլանդի հեղեղված քարանձավից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Փրկարարները տարհանված երեխաներին կոչում են «ծածկագրային անուններով»: Երեխաները ֆուտբոլային թիմի անդամներ են: Փրկարարական գործողություների մանրամասները չեն հրապարակվում:
Տուժածներին ուղղաթիռներով հասցրել են Չիանգրայ քաղաքի հիվանդանոց: Նրանք կենթարկվեն բժշկական լիարժեք զննության, առաջին օրերին նրանք կմնան մեկուսացված:
Հիշեցնենք, որ տեղի ֆուտբոլային թիմի 12 պատանի մարզիկները եւ նրանց մարզիչը կորել էին հունիսի 23-ին: Մոտ 10 օր հետո նրանց ողջ հայտնաբերեցին Թխամ-Լուանգ քարանձավում, որը հեղեղվել էր հորդառատ անձրեւների ժամանակ:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան