ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

European flags in front of European commission headquarters

Եվրամիությունը վեց ամիս ժամկետով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, որոնց վերջնաժամկետը լրանում է հուլիսի վերջին:

Այս մասին հաղորդում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը:

«2018 թվականի հուլիսի 5-ին Խորհուրդը մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի տնտեսության կոնկրետ հատվածների դեմ»,- նշվում է Խորհրդի հայտարարության մեջ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Դիտվել է՝