Ոստիկանությունը հաղորդում է Սոլսբերիի մոտ թունավորման նոր դեպքերի մասին

image

Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքի մոտ գտնվող Էյմսբերի փոքրիկ քաղաքի տներից մեկում հայտնաբերվել են անգիտակից վիճակում գտնվող անձինք՝ կին եւ տղամարդ: Ոստիկանները չեն բացառում, որ նրանք շփում են ունեցել «անհայտ նյութի» հետ: Այդ մասին հայտնել են Ուիլթշիր կոմսության ոստիկանության ներկայացուցիչները: 

Տուժածներին տեղափոխել են Սոլսբերիի հիվանդանոց: Նրանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մասնագետները հատուկ հետազոտություններ են անցկացնում:

Այն վայրերը, որտեղ այցելել են տուժածները, այս պահին շրջափակված են՝ անվտանգության նկատառումներով:

Էյմսբերին գտնվում է Սոլսբերիից 11 կմ հեռավորության վրա, որտեղ մարտին թունավորվել էին ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյան: Պաշտոնական Լոնդոնը պնդում է, որ մահափորձի ետեւում կանգնած է Կրեմլը, քանի որ թունավորման ժամանակ կիրառվել է ԽՍՀՄ-ում մշակված «Նովիչոկ» նյութը:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝