Ուկրաինայում տապալել են Պուշկինի հուշարձանը

detail_7dc5fa431fe3bda667d3ec0125eb9ae6

Ուկրաինական Լվովի շրջանի Զոլոչյով քաղաքում անհայտ անձինք ավերել են ռուս գրականության դասական Ալեքսանդր Պուշկինի հուշարձանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Իգոր Գրինկիվը:

«Վանդալիզմի ակտ. Զոլոչյովում վանդալները ոչնչացրել են Պուշկինի հուշարձանը: Ափսոս, որ նման միջադեպ է տեղի ունենում Զոլոչյովում, չէ՞ որ մեզ մոտ ծայրահեղական տրամադրություններ ունեցող ակտիվիստներ չկան»,-նշել է քաղաքապետը:

Գրինկիվը հայտնել է նաեւ, որ չի զարմանա, եթե տեղի ունեցածից օգտվեն ռուսամետ ԶԼՄ-ները եւ դա օգտագործեն քաղաքական նպատակներով: «Իրականում այդտեղ քաղաքականություն չկա»,-գրել է նա:

Նշենք, որ 2017թ.-ի ապրիլին անհայտ անձինք տապալել էին Պուշկինի հուշարձանը մերձմոսկովյան Օրեխովո-Զուեւո քաղաքում: Քանդակագործներին հաջողվել էր մի քանի ամսվա ընթացքում վերականգնել հուշարձանը:

 

Աղբյուր՝ lenta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝