
ԱՄՆ-ում ավարտել են նոր գրավիտացիոն B61-12 ռումբի փորձարկումների շարքը: Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից:
Փորձարկումներն անցկացվել են Նեւադա նահանգի ռազմափորձադաշտում:
«Որակավորման թեստային փորձարկումները ցույց տվեցին, որ B61-12 դիզայնը համապատասխանում է համակարգի պահանջներին»,-նշվում է հաղորդագրությունում:
Փորձարկումը նպատակ էր հետապնդում ստուգել, թե ինչպես կարող է B-2 Spirit ռմբակոծիչը տեղափոխել միջուկային եւ ոչ միջուկային զինատեսակները:
B61-12-ի արտադրությունը նախատեսվում է սկսել 2020թ.-ին: Այդ ռումբը պետք է փոխարինի ԱՄՆ-ի զինանոցում առկա B61-ին: 2017թ.-ի օգոստոսին ԱՄՆ-ը նոր ռումբերի 2 փորձարկում արդեն անցկացրել էր:
Աղբյուր՝ gordonua.com
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան