ԱՄՆ-ն մտադիր է պատժել ԵՄ բիզնեսը՝ Իրանի հետ աշխատելու համար

4735490

Վաշինգտոնը մտադիր է սահմանափակումներ կիրառել ԵՄ ընկերությունների նկատմամբ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների խախտման համար:

Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահին հարցրել են՝ արդյոք նա մտադիր է պատժամիջոցներ կիրառել ԵՄ ընկերությունների նկատմամբ, եթե «դրանք աշխատեն Իրանի հետ»: «Այո, իհարկե, մենք դա կանենք: Հաստատ»,- պատասխանել է Թրամփը:

Մայիսին Թրամփը հայտարարել էր Վաշինգտոնի՝ Թեհրանի միջուկային գործարքից դուրս գալու մասին եւ խոստացել էր վերադարձնել ոչ միայն հները, այլեւ նոր պատժամիջոցներ սահմանել, ինչպես նաեւ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի փոխարեն նոր համաձայնագիր կնքել:

Դիտվել է՝